Գլխավոր » Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա վարչապետի գլխավոր խորհդականի պաշտոնից
Քաղաքականություն

Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա վարչապետի գլխավոր խորհդականի պաշտոնից

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի գլխավոր խորհդական նշանակված Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնում էլ երկար չի մնան։ NewArmenia-ի տեղեկություններով՝ Օսիպյանը հրաժարական է տալու։

Հրաժարականի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնից հետո չի ցանկանում զբաղեցնել վարչապետի գլխավոր խորհդականի պաշտոնը։ Ինչպես ոստիկանապետի պաշտոնի պարագայում, այնպես էլ այժմ նրա՝ աշխատանքից ազատման հիմնական պատճառներից մեկը նոր իրավիճակի հետ Օսիպյանի աշխատաոճի տարբերությունն, ու նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ ունեցած կապերն են, որոնք անհնարին են դարձնում նրա առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը:

NewArmenia.am-ը փորձեց կապ հաստատել նաև Վալերիյ Օսիպյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը  հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ: Սեպտեմբերի 18-ին նախագահի հրամանագրով վերջինս ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն նշանակման պահից Վալերիյ Օսիպյանը գնաց արձակուրդ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին