8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Վախճանվել Է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը
Այլ Լուրեր

Վախճանվել Է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Կյանքի 90-րդ տարում մահացել Է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել Է կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Երեկ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Բունիաթյանը՝ ԽՍՀՄ-ի գլխավոր անեսթեզիոլոգը, ՌԳԱ-ի ակադեմիկոսը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի անդամը, Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի անդամը, Գերմանիայի անեսթեզիոլոգների ազգային ընկերության թղթակից-անդամը, ԱՄՆ-ի կրիտիկական վիճակների բուժման ընկերության թղթակից-անդամը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են կենտրոնում, Բունիաթյանն առաջիններից մեկն Էր, որն սկսեց ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել անեսթեզիոլոգիայում: Բացի այդ, Բունիաթյանը 15 գրքի, յոթ գյուտի եւ 600-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ Է, որոնք նվիրված են անեսթեզիոլոգիայի, կրիտիկական վիճակների, ինտենստիվ թերապիայի եւ արյան արհեստական շրջանառության ամենատարբեր խնդիրներին: Մամուլի կենտրոնը ճշտել Է, որ ակադեմիկոսի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին