9 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Վահե Գրիգորյանը բաստիոն է
Գլխավոր Նորություններ

Վահե Գրիգորյանը բաստիոն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, իրավաբան Գևորգ Պետրոսյանը հաճախ է ասում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում պետությունից, օգտվում է ծառայողական մեքենայից, գնում է գործուղումների և այլն։ Գևորգ Պետրոսյանն այս մասին հաճախ է ասում հավանաբար այն պատճառով, որ ոչ ոք իրեն չի հավատում։

Կարիք կա՞ ասելու, որ պետք էլ չէ, որ հավատան։ Վահե Գրիգորյանն իր պարտականությունների ամբողջ ծավալով է ներկայանում աշխատանքի, որովհետև աշխատանքի չներկայանալը ՍԴ նստերին մասնակցելը չէ։ Վահե Գրիգորյանը ՍԴ է մտել հեղափոխությունից հետո, հեղափոխությունից առաջ իշխանության մտքով չի էլ անցել նրան ՍԴ անդամ դարձնել։ Այսինքն, իշխանության է եղել մի «փիլիսոփայություն», որը չէր կարող թույլ տալ, որ Վահե Գրիգորյանը մտնի ՍԴ։ Վահե Գրիգորյանը համապետական ընտրությունների կեղծված լինելու մասին հայցեր էր ներկայացնում ՍԴ, որոնք մերժվում էին «քննությունից» հետո։

Գևորգ Պետրոսյանը վստա՞հ է, որ այդ ժամանակ Արևիկ Պետրոսյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը եկել էին աշխատանքի։ Եթե վստահ է, խնդիր կա։ Որովհետև նրանք դեռ պետք է պատասխան տան, թե հարկատուի փողերով ինչպես են ոչնչացրել նույն հարկատու արժանապատվությունը, որի քվեն էլ հենց կեղծել էր իշխանությունը։

Ի՞նչ է նշանակում աշխատանքի չի ներկայանում։ Նախ, եթե Հրայր Թովմասյանն իր աթոռից չի պոկվում, ուրեմն աշխատու՞մ է։ Կամ՝ Արևիկ Պետրոսյանը։ Վահե Գրիգորյանը որպես մանեկեն չի գնացել ՍԴ, նա այնտեղ է որպես սահմանադրական իրավունքի փիլիսոփայության ներկայացուցիչ, որն իրենից առաջ ուղղակի ՍԴ-ում չի եղել, այսօր նա չի կարող մասնակցել սահմանադրական իրավունքի իրացման հետ կապ չունեցող միջցառումների, ինչու՞ եք նրան ուզում զոռով խցկել թատրոն։ Դա նույնն է, որ ինձ ուղարկեն Թուրքմենիա լուսաբանելու ժողովրդավարական ընտրությունները։ Մինչդեռ այնտեղ մարդը կա, քվեակությունը կա, ընտրությունները կան նույնիսկ արդյունքները կան, իսկ ժողովրդավարությունը չկա, հետո ինձ մեղադրեն, որ այնտեղ ժողովրդավարություն չեմ տեսել ու ծիծաղեն ինձ վրա։

Երբ ասում են հեղափոխությունը պետք է մտնի ՍԴ, հենց դա նկատի ունեն, պետությունը չի ուզում ունենալ ՍԴ շենք, սահմանադրական իրավունքի գիտակցում, այդ իրավունքի իրացման պատասխանատուների համար առանձնացված միջոցներ, մինչդեռ դատավորներ չունենա։ Կամ դատավորների փոխարեն այնտեղ նստած լինեմ, օրինակ, ես։ Սա հասկանալի է։ Հիմա Արևիկ Պետրոսյանը ես եմ։ Երկուսս էլ կապ չունենք Սահմանադրության մեկնաբանության հետ, երկուսս էլ չգիտենք, թե ինչ է սահմանադրական իրավունքի իրացման քաղաքականությունը, մեզ տարբերում է միայն այն, որ ես ՍԴ-ում չեմ։

Վահե Գրիգոյանը գուցե մեղավոր է, որ չգիտի, թե ինչն է լավ ստացվում Արևիկ Պետրոսյանի, Հրայր Թովմասյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և մյուսների մոտ, բայց նա հաստատ գիտի, թե ինչը չի ստացվում։ Ինքը ՍԴ է գնում, ոչ թե թատրոն։ Ահա ինչու ինքը շարունակում է այնտեղ աշխատել, մինչև թատրոնն այնտեղից դուրս կգա, փոխարենը շենքը կվերադարձվի դատավորներին։ Վահե Գրիգորյանը բաստիոն է, բայց նա սահմանադրական իրավունքի իրացման բաստիոն է։ Մինչև կգան մյուս դատավորները և ՍԴ-ն կազատվի բաստիոնության այդ մարտադաշտից։ Վահե Գրիգորյանը դերասան չէ ՍԴ-ում։ Այնպես որ նույնիսկ քննարկել պետք չէ, թե ինչ է նա անում այնտեղ։ Դա թեմա կդառնա միայն ՍԴ 7 անդամների հեռանալուց հետո։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի ուղիղ ցուցումով պաշտոնապես ներգրավվում է ՍԴ դատավորի դեմ ապատեղեկատվության տարածման մեջ․ Վահե Գրիգորյան

Diana Amirkhanyan

Սահմանադրական դատարանի կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը․ ՍԴ ճգնաժամի վերաբերյալ Վահե Գրիգորյանի շարքի 1-ին մասը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին