6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115696 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի մասին լուրերը
Աշխարհ

Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Սուրբ առոթի լրատվական ծառայությանը:

«Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից:

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը:

Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Հրատարակության տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդի մոտ ախտորոշվել է դեմքի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի հատվածի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ:

Բենեդիկտոս 16-րդը Հռոմի պապի աթոռը զբաղեցրել է 2005-2013թթ.:

Նմանատիպ Հոդվածներ

Վատիկանը թողարկել է նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

Սերինե

Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

Աշխեն

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակում են զբոսաշրջիկների համար

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին