1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել
Աշխարհ

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պետությունների հետ հարաբերությունների (համապատասխանում Է արտաքին գործերի նախարարությանը) քարտուղարի տեղակալ Է նշանակել Ֆրանչեսկու դի Ջովանիին: Ինչպես հունվարի 15-ին նշում Է ANSA գործակալությունը, առաջին անգամ Է կինը նման բարձր պաշտոն զբաղեցնում Վատիկանի Պետքարտուղարությունում (կառավարությունում):

66-ամյա դի Ջովանին վարչաիրավական հարցերի մասնագետ Է, գրեթե 30 տարի աշխատում Է Վատիկանում: 1993 թվականից նա եղել Է քարտուղարության աշխատակցուհի, զբաղվել Է փախստականների, միջազգային հումանիտար իրավունքի խնդիրներով, ինտելեկտուալ սեփականության եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ կանանց իրավունքների հարցերով:

Ֆրանցիսկոս պապն ավելի վաղ քանիցս արտահայտվել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցում կանանց ավելի ակտիվ ու կարեւոր դերի օգտին: Իր հովվապետության ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ Բարբարա Յատան առաջին անգամ գլխավորել Է Վատիկանի թանգարանները: Կանայք Վատիկանում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում նաեւ կոնսուլտատիվ մարմիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Դիարանում ուշքի եկած կուրսկի թոշակառու կինը մի քանի օր անց մահացել Է

Անի Գրիգորյան

Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել

Նատա Հարությունյան

Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին