17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը կզիջվեն՝ մայր գումարը մարելու դեպքում․ Լուծարային հանձնաժողով
Սոցիալական

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը կզիջվեն՝ մայր գումարը մարելու դեպքում․ Լուծարային հանձնաժողով

հետևեք մեզ նաև Telegram-ում

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, info@varks.am

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին