30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Վարչական ակտի հասցեատեր չհանդիսացողի կողմից բողոքարկման ժամանակ ավտոմատ կասեցում տեղի չի ունենա
Քաղաքականություն

Վարչական ակտի հասցեատեր չհանդիսացողի կողմից բողոքարկման ժամանակ ավտոմատ կասեցում տեղի չի ունենա

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` ներկա կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատեր հանդիսացող անձի համար բարենպաստ վարչական ակտը բողոքարկելու դեպքում տեղի է ունենում վարչական ակտի կատարման կասեցում օրենքի ուժով` ավտոմատ եղանակով: Այս կարգավորումը գործնականում մի շարք խնդիրներ է առաջացրել. դրանք հիմնականում բարձրացվել են շինթույլտվությունների վիճարկման վարութներից: Առաջարկվող կարգավորմամբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկման ժամանակ ավտոմատ կասեցում տեղի չի ունենա, այլ հնարավորություն կընձեռվի հայց ներկայացնող կողմին` միջնորդելու կասեցումը կիրառելու համար:

Առաջարկվող լուծումը չի նշանակում, որ կասեցում տեղի չի ունենալու, այլ կասեցումը լինելու է միայն դատարանում քննարկման արդյունքում` միջանկյալ դատական ակտի տեսքով, որը կրկին բողոքարկման ենթակա է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին