Գլխավոր » Վարչապետը Գյումրու զարգացման խոչընդոտ է համարում տնակային ավանները
Տնտեսություն և Բիզնես

Վարչապետը Գյումրու զարգացման խոչընդոտ է համարում տնակային ավանները

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ տնակային ավանները խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և կարևորում է խնդրի լուծումը` սկզբունքային ու հասցեական գործողություններով: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Խաչատրյանի` թեմային առնչվող հարցին:

«Ես ինչքան գիտեմ, Գյումրիում այսօր չկա մի ընտանիք, որի նկատմամբ պետության ունեցած դե յուրե պարտավորությունը արձանագրված է: Բայց կան տնակներում ապրող քաղաքացիներ: Պետությունը որոշել է հընթացս գնալ ամեն մի տնակի պատմությունը վերհանել, հասկանալ, թե մարդն ինչու է տնակում ապրում: Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ կառավարությունը որևէ մեկի նկատմամբ ունի պարտավորություն, պարտավորությունները մարված են համարվում: Սակայն, երբ այդ աշխատանքները կարվեն ու կպարզվի, որ պետությունը պարտավորություն ունի, և դրանք տեխնիկական կամ ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրվել, նոր ցուցակ, նոր օրակարգ կձևավորվի»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ սակայն, եթե պարզվի, որ պետությունը մարդուն տվել է բնակարան, նա բնակարանը վաճառել և նորից գնացել, տնակում է ապրում, ապա դա բոլորովին ուրիշ իրավիճակ է, և իրենք բոլորովին ուրիշ քաղաքականություն պետք է վարեն: «Մի բան կարող եմ ասել հստակ, որ տնակային ավաններն այսօր հստակ խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը և պետք է մենք այդ խնդիրը լուծենք, և պետք է այդ խնդիրը լուծենք շատ սկզբունքային , ճշգրիտ և կոնկրետ հասցեական գործողություններով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց` 2020-ին  պետական բյուջեով աղետի գոտու հարցերը լուծելու համար հատկացրել են աննախադեպ թվով մեծ գումար` 3 մլրդ դրամ: Նա նշեց` պետք է արձանագրել, ՀՀ-ում կա մոտ 436 ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը է 1988-ի երկրաշարժի համատեքստում արձանագրված է: Հիմա այդ ընտանիքներից կեսի հարցը պետությունը լուծում է ԲԳՎ-ներով, մյուս կեսից հարցը` շինարարությամբ և այլն: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին