7.4 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին
Քաղաքականություն

Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով: Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև  ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա  լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝  կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել  ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում  տարբերակներ են քննարկվել:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում: «Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար: Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, և հիմա էլ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան: Այս ուղղությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց այստեղ կառավարությունից և  պետական մարմիններից  ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձևավորենք հստակ չափանիշներ: Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, և որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել և այդպես շարունակ»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս  գաղափարները դեռևս քննարկվման փուլում են գտնվում:

Այնուհետև ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ:  

Պատասխանատուները զեկուցել են ժամանակին և պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների և ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով:  Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա:  

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արոտավայրերի ջրարբիացման, գյուղերում կոոպերատիվների զարգացման, խաղողի մթերումը պատշաճ կազմակերպելու, վերամշակող ընկերություններին ցուցաբերվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հետևողական և գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով:

Նմանատիպ Հոդվածներ

Բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցություն․ վարչապետ

Սերինե

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի․ վարչապետ

Սերինե

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին