24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Վարչապետը հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության
Քաղաքականություն

Վարչապետը հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հետևողական և խիստ վերահսկողության իրականացումը ինչպես տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներում, այնպես էլ ավտոճանապարհներին, մասնավորապես, ավտոբուսներում, երթուղայիններում և տաքսիներում: Կառավարութան ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Սերինե

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

Սերինե

Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին