7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54111 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը
Իրավունք

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո հանրաքվեն իրատեսական չէ, ԱԺ-ն պետք է ընտրի ՍԴ դատավորներին

Diana Amirkhanyan

ՍԴ անդամները պետք է հրաժարական տան, ստեղծված իրավիճակում սա է հարցի լուծումը․ Ստեփան Սաֆարյան

Diana Amirkhanyan

ՍԴ-ն քննարկում է ՀՀ նախագահի դիմումով վիճարկվող նորմերը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին