20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107961.6 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » «Եթե մենք գոհ չենք աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, չենք հարստանում, պետք է վերադառնանք դեպի կրթություն». Փաշինյանը՝ 2020-2050 ռազմավարության մասին
Այլ Լուրեր

«Եթե մենք գոհ չենք աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, չենք հարստանում, պետք է վերադառնանք դեպի կրթություն». Փաշինյանը՝ 2020-2050 ռազմավարության մասին

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Մատենադարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

Պատասխանելով հարցին, թե ինչու է պետք ունենալ ռազմավարություն` վարչապետն առաջարկեց. «Եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարվա աչքերով` արդյոք այն ժամանակ մենք ձևակերպել ենք միտք, թե ինչպես ենք ցանկանում տեսնել ՀՀ-ն 2020թ.-ին: Մեր իրականության մեջ չի եղել նման ռազմավարություն պետական մակարդակով, սա էլ մեր այսօրվա խնդիրների հետևանքն է»:

Վարչապետի ներկայացրած ռազմավարությունն ունի գաղափար, տեսլական և գործողություն: Նա ընդգծեց, որ ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների մասին է, այլ նաև փոխակերպումների, և մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների պրոցես:

«Փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր շերտերում: Վերափոխման նպատակն այն է, որ մենք մեր առաջ դնում ենք ազգային անվտանգության հարցը, մեր ազգային արժեքները, և առաջին այդպիսի արժեքը Հայոց պետականությունն է, որը միակ գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրորդ առաջնորդող արժեքին, շեշտեց` դա կրթությունն է, որը հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները, և առանց կրթության չենք կարող հասկանալ պարզագույն խնդիրները:

«Իսկ հաջորդ առանցքային արժեքն անհատն է, որը ձևավորում է ժողովուրդ և ձևավորում է պետություն: Ես այս առումով ՀՀ պատմությունը բաժանում եմ երկու խմբի՝ 2018թ. առաջ և 2018թ. հետո»,-ներկայացրեց նա:

Անցնելով չորրորդ առաջանորդող արժեքին` վարչապետը նշեց, որ դա աշխատանքն է, և ինքը շատ խորքային կապ է տեսնում կրթության և աշխատանքի միջև. «Կրթությունը նույնպես աշխատանք է, և եթե մենք գոհ չենք աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, չենք հարստանում, պետք է վերադառնանք դեպի կրթություն»:

Փաշինյանը 2020-2050 ռազմավարության համատեքստում ընդգծեց մի քանի առաջնորդող նպատակներ` այդ թվում պետության հավիտենականությունը, որի համար անվտանգային, հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային ինստիտուցիոնալ պայմաններ պետք է ապահովել:

Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը

Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 21. September 2020

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի կոչով մարզպետների, համայնքապետների գլխավորությամբ ձևավորվում են կամավորական ջոկատներ

Նատա Հարությունյան

Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը

Նատա Հարությունյան

Այսօր ելույթ ունեցա հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ. վարչապետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին