19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99683.2 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
Այլ Լուրեր

Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:  

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:  

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր  1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

***

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր:  Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ:

Նմանատիպ Հոդվածներ

Երբեմն նպատակահարմար է, որ գյուղական ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն․ վարչապետ (տեսանյութ)

Նատա Հարությունյան

Վարչապետն օրերս կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում Նորք ինֆեկցիոնի ներկայացուցիչների

Անի Գրիգորյան

«Եթե մենք գոհ չենք աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, չենք հարստանում, պետք է վերադառնանք դեպի կրթություն». Փաշինյանը՝ 2020-2050 ռազմավարության մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին