10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետի այցը Բրյուսել, ի՞նչ սպասելիքներ կան ԵՄ-ից
Քաղաքականություն

Վարչապետի այցը Բրյուսել, ի՞նչ սպասելիքներ կան ԵՄ-ից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Փաշինյանի այցը Բրյուսել, որտեղ տեղի կունենան մի քանի հանդիպումներ ԵՄ նոր ղեկավարության հետ։

Հայաստանը և հատկապես վարչապետ Փաշինյանը կարողացել էր կարճ ժամկետներում փոխվստահության և գործակցության արդյուանվետության բարձր մակարդակի բարձրացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Շեշտելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, վարչապետը, խոսելով նաև կարևոր այլ ուղղությունների մասին, մշտապես առանձնացրել է ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, իրագործվող մի շարք ծրագրերը։ Եվ դա պատահական չէ՝ Հայաստանը ունի հագեցած օրակարգ ԵՄ-ի հետ, կոնկրետ ծրագրերի իրականացմանը ներգրավված են ՀՀ մի շարք գերատեսչություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության լայն շերտեր։

Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների հետևանքով մեր երկրի շուրջ ձևավորված բարենպաստ միջավայրը հնարավորություն ընձեռեց է՛լ ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի ամենախոշոր գործընկեր՝ ԵՄ-ի հետ։ Դրան նպաստեցին վարչապետի անձնական ջանքերը՝ ԵՄ ղեկավարության հետ շփումների, փոխադարձ այցերի կազմակերպման ուղղությամբ։ ԵՄ նախկին ղեկավարների հետ հաստատված կապերը այսօր էլ տալիս են իրենց պտուղները՝ ԵՄ խորհրդի նախկին նախագահ  և ներկայումս Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ առկա է մշտական կապ։ Վերջինս մեծ համակրանքով է վերաբերում Հայաստանին և վարչապետ Փաշինյանին, ինչը վառ դրսևորում ստացավ անցած տարվա հուլիսին Հայաստան կատարած Դ․ Տուսկի այցի ընթացքում։ Բարձր նոտայի վրա անցկացված այցի ընթացքում Տուսկն ու Փաշինյանը հանդես եկան հայտարարություններով, որտեղ ծավալուն անդրադարձ արեցին երկկողմ օրակարգին։ Այսօր էլ ԵԺԿ նախագահի պաշտոնում Տուսկը հանդիսանում է եվրոպական ամենազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որը լրջագույն դերակատարում ունի մայրցամաքի զարգացումներում։

Կարևորելով Եվրամության՝ 3 ամիս առաջ ձևավորված ինստիտուտների հետ փոխհարաբերությունների շարունակությունը, վարչապետ Փաշինյանը, հավանաբար, Բրյուսելում կհանդիպի Եվրամիության նոր նախագահ Շարլ Միշելի հետ։ Դա կլինի ղեկավարների արդեն երրորդ հանդիպումը՝ Փաշինյանն ու Շարլ Միշելը հանդիպել էին նախ 2018թ․ հուլիսին՝ վարչապետի՝ Բրյուսել այցի ժամանակ, ապա նույն թվականի հոկտեմբերին՝ Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Բելիգիան մասնակցում էր վարչապետի մակարդակով և տեղի էր ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը։ Հատկանշական է, որ այցի ընթացքում Շառլ Միշելը այցելել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր (մի քանի տարի առաջ, հանդես գալով Բելգիայի խորհրդարանում, Շառլ Միշելն ասել էր, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը պետք է «դիտարկվի իբրեւ Ցեղասպանություն»):

ԵՄ նոր ղեկավարության հետ նոր կապեր հաստատելու, Հայաստանի արտաքին քաղաքական ձայնը լսելի դարձնելու հետ միասին, վարչապետը, վստահաբար, կխոսի Հայաստանի ներքաղաքական օրակարգի մասին։ Որքան էլ մեծ է հետաքրքրությունը հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ, միևնույն է մենք չպետք է դադարեցնենք մեր ջանքերը բացատրելու, ներկայացնելու հայաստանյան նոր իրողությունները եվրոպացի մեր գործընկերներին։ Մենք պետք է գիտակցենք, որ եվրոպացիք ունեն հազարումի հրատապ խնդիր, որոնք եվրոպական նշանակություն ունենալով, երբեմն շեղում են ուշադրությունը մեր տարածաշրջանից։ Նման պայմաննորում հաճախ առաջ են գալիս այնպիսի շրջանակներ, որոնք միշտ չէ, որ լավ են տեղեկացված ներհայաստանյան անցուդարձին։ Նման պայմաններում ակտիվանում են նաև նախկին կոռումպացված ռեժիմի սպասարկու գործիչները, որոնք մեծ ջանքեր են գործադրում ապատեղեկատվություն տարածելու համար։ Այս համատեքտում բարձր մակարդակի այցելությունները կրում են կենսական նշանակություն, քանի որ դրանք օգնում են կողմնորոշվել որոշում կայացնողներին և խանդիրների մասին ծանոթանալ առաջին ձեռքից։

Բացի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող զարգացումների մասին իր գործընկերներին տեղեկացնելուց, վարչապետ Փաշինյանը, վստահաբար, խոսելու է հայաստանյան բարեփոխումներին օժանդակելու ԵՄ ծրագրերից։ Այդ առումով մեր օրակարգը ավելի քան ընդգրկուն է՝ ԵՄ օժանդակությունը դատաիրավական ապա հակակոռուպցիոն բարեփոխումներին, ներգրավվածությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրանդման գործընթացներում վկայություն է ԵՄ-ի հարաճուն հետաքրքրության մասին։ Այս առումով այցը լրացուցիչ կարևորություն է ձեռք բերում։

Նմանատիպ Հոդվածներ

ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Diana Amirkhanyan

ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակում է մտցնում «ոչ կենսական» ուղևորությունների համար

Աշխեն

ԵՄ-ն մարտի 17-ին կորոնավիրուսի շուրջ արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձեւաչափով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին