10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետի այցը Վրաստան․ ո՞րն է երկկողմ օրակարգը
Գլխավոր Նորություններ

Վարչապետի այցը Վրաստան․ ո՞րն է երկկողմ օրակարգը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեքշաբթի նախատեսվում է վարչապետ Փաշինյանի հերթական այցը Վրաստան։ Հավատարիմ հարևանների հետ հարաբերությունները առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելու որդեգրած քաղաքականությանը, վարչապետը շարունակում է ակտիվ կոնտակտները Վրաստանի՝ մեկը մյուսին փոփոխող վարչապետերի հետ։ Հոկտեմբերին Վրաստանի նորանշանակ վարչապետ Գ․ Գախարիան այցելեց Հայաստան, ունեցավ ջերմ և բավականին արդյունավետ շփումներ Հայաստանի ղեկավարի հետ, հիմա արդեն մեր վարչապետի այցի ժամանակն է։

Մեզ համար Վրաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ավելորդ է անգամ նշել, թե որքան կարևոր է ամենօրյա կապը հարևան երկրի ամենատարբեր ծառայությունների, գերատեսչությունների հետ։ Վարչապետն էլ իր ուշադրությամբ Վրաստանի նկատմամբ օրինակ է ծառայում Հայաստանի այլ գերատեսչությունների համար, որոնք իրենց հերթին բավականին արդյունավետ հարաբերությունների մեջ են իրենց վրաց գործընկերների հետ։

Հենց հայկական կողմի նախաձեռնությամբ էր, որ վերականգնվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն արդեն մի քանի տարի չէր գործում, մենք էինք հիմք դրել պետությունների ղեկավարների նաև ոչ-պաշտոնական շփումների արդեն իսկ ձևավորված ավանդույթին։ Հայաստանը գնաց ավելի հեռուն՝ տարիներ շարունակ ՄԱԿ-ում Աբխազիայի հարցում Վրաստանի նախաձեռնությանը դեմ քվեարկելուց հետո, անցած տարի առաջին անգամ Հայաստանը փոխեց իր մոտեցումը։ Այն չմնաց աննկատ, տարբեր հանդիպումներում Վրաստանի պաշտոնյաները երախտագիտություն էին հայտնում Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ, Վրաստանի լրատվամիջոցներն էլ նկատել ու զարմացել էին Փաշինյանի կառավարության համարձակ այս քայլի կապակցությամբ։

Այստեղ հարկավոր է նշել, որ Վրաստանը նույն կերպ չարձագանքեց՝ երկու ամիս առաջ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հանդիպմանը ստորագրվեց մի փաստաթուղթ, որի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հատվածը ամբողջությամբ հակասում է Հայաստանի շահերին։ Հայաստանի հանրությունը չի արձագանքել Վրաստանի այս քայլին, հուսանք, որ պաշտոնական Թբիլիսին չի անտեսի Հայաստանի նրբանկատ կեցվածքը։ Այս հարցում ավելի քան կարևոր է դիվանագիտական ծառայությունների աշխատանքը։

Երկկողմ հարաբերությունները հոգատարության կարիք ունեն, հաշվի առնելով նաև Հայաստանի ու Վրաստանի՝ տարբեր աշխարհաքաղաքական բևեռների շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը։ Հայաստանը այստեղ ակնհայտ առավելություն ունի՝ լինելով ԵԱՏՄ անդամ, մենք, այնուամենայնիվ, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների երաշխավորության, կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջ ենք Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորարած Վրաստանից։ Ըստ ընտրությունները դիտարկող հեղինակավոր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի՝ 2018 թ․ Վրաստանում անցկացրած նախագահական ընտրությունները հետընթաց էին ժողորդավարության առումով, ինչը չի կարող չանհանգստացնել նաև Հայաստանին։ Այսօր Վրաստանը նոր՝ ավելի կարևոր ընտրությունների առջև է՝ հոկտեմբերին տեղի կունան խորհրդարանական ընտրությունները և իրավիճակը հարևան երկրում օրստօրե լարվում է։ Խաղադրույքները մեծ են, Արևմտյան կառույցների, գործընկեր պետությունների ուշադրությունը՝ հարաճուն։ Արդյունքները ունենալու են ազդեցություն երկրի զարգացման տեմպերի վրա, նույնիսկ՝ ճակատագրական ազդեցություն։ Սակայն Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ մեկ այլ առիթով։

Հիմա եկեք սպասենք վարչապետ Փաշինյանի այցի արդյունքներին, որոնք պետք է գոհացուցիչ լինեն։ Նիկոլ Փաշինյանը մեծ հեղինակություն է վայելում հարևան երկրում, նրան ճանաչում են բոլորը և Հայաստանի ղեկավարի հետ շփումը դիվիդենտ է բերելու Վրաստանի գործող իշխանություններին։ Այցը լավ առիթ է քննարկելու բոլոր հարցերը, որ կան երկկողմ օրակարգում։ Այցը նաև լավ հնարավորություն է, որ քաղաքական ղեկավարությունը պատկան մարմինների առջև հարց բարձրացնի՝ այդ օրակարգը հարստացնելու, նոր բովանդակությամբ լցնելու և առավել արդյունավետ դարձնելու։ Վրաստանը թեև ջանում է պահպանել հավասարակշռություն Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխհարաբերություններում, սակայն տնտեսական կապերը, երբեմն նաև քաղաքական շահերը հարկադրում են պաշտոնական Թբիլիսիին առավել ադրբեջանամետ դիրքորոշումներ ընդունել։ Հայաստան-Վրաստան երկկողմ հարուստ օրակարգը, բոլոր մակարդակներում արդյունավետ համագործակցությունը հանարավորություն կտան հավասարակշռելու Բաքվի հետ Վրաստանի կապը։ Ադրբեջանում Վրաստանը չի կարող որոնել ժողովրդավարություն և պետական էֆեկտիվ կառավարում՝ դա այն է, ինչի մասին մենք պետք է բարձրաձայնենք, ասենք, որ Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության առումով այսօր առաջատարը Հայաստանն է և դա լինելու է առաջիկա տարիներին անշեղորեն։ Այս համատեքստում կարևորում ենք, որ Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչն էլ ավելի համահունչ լինի այսօրվա հայաստանյան իրողություներին։

Ինչպես Հայատանի քաղաքացիներն էին մինչև հեղափոխությունը նախանձով վերաբերում վրաստանյան զարգացումներին, այնպես էլ այսօր մեր հարևաններն են ուշի ուշով հետևում, թե ինչ է կատարվում մեզ մոտ, ինչպիսի նվաճումներ մենք ունենք և որն է երկրի զարգացման ճիշտ վեկտորը։ Այս առումով մենք կարող ենք օրինակ ծառայել և ոչ միայն Վրաստանի համար։

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց․ AliQ Media

Diana Amirkhanyan

ՌԴ կառավարության նոր որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա․ Նիկոլ Փաշինյան

Աշխեն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին