Գլխավոր » Վարչապետի աշխատակազմը աջակցել է Ceramisia ընկերությանը, որը բյուրոկրատիայի հետ կապված խնդիրներ է ունեցել․ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական (տեսանյութ)
Տնտեսություն և Բիզնես

Վարչապետի աշխատակազմը աջակցել է Ceramisia ընկերությանը, որը բյուրոկրատիայի հետ կապված խնդիրներ է ունեցել․ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Մի քանի ամսվա ընթացքում պարոն Պոլիդոլիին (Ceramisia ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդոլի) վարչապետի աշխատակազմը աջակցություն է ցուցաբերել, որովհետև մայիսից սկսած՝ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, մի շարք խնդիրներ են եղել, որոնք կապված են եղել բյուրոկրատիայի հետ»,- այդ մասին այսօր Ceramisia գործարանի պաշտոնական բացման արարողությունից հետո Newarmenia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ գործարանի պաշտոնական բացմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր դեպքերում, վարչապետի աշխատակազմից ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերվել պարոն Պոլիդոլիին, որպեսզի այս գործարանն արագ բացվի և պետք է նաև շնորհակալություն հայտնել մեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսիյանին, որը նույնպես մաքսատանը ինչ խնդիր եղել է, որոշ գործիքների, ապրանքների ներմուծման հետ կապված, շատ արագ կերպով օգոստոսին այդ հարցերը լուծել է»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Մեր ճշտող հարցին, որ տեղեկություններ կային առավել մեծ խնդիրների մասին, Արսեն Գասպարյանն արձագանքեց, որ եղել են շատ խնդիրներ, բայց դա բնականոն գործընթաց է: Երբ օտարերկրյա ներդրողները, որոնք հատկապես Արևմտյան Եվրոպայի երկրներից ժամանում են Հայաստան, կարող են ունենալ ինչ-որ խնդիրներ՝ կապված բյուրոկրատիայի հետ, մաքսատան հետ, բայց այդ բոլոր խնդիրները շատ արագ լուծվել են վարչապետի աշխատակազմի և ՊԵԿ-ի աշխատակիցների միջոցով։

«Եվ այդ բյուրոկրատական խնդիրները կարող են լինել որևէ երկրում։ Հետևաբար այն երկխոսությունը, որը ստեղծվել էր ժամանակին վարչապետի աշխատակազմի և մասնավոր սեկտորի նաև օտարերկրյա ներդրողների հետ, կարողացել է լուծել այդ բոլոր հարցերը: Գործարանի բացումը, փաստորեն, տեղի է ունեցել»,- հավելեց Արսեն Գասպարյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին