28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91555.2 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են․ Սուրեն Գրիգորյան
Քաղաքականություն

Վարչապետի ի պաշտոնե գործողությունները և քարոզչությունը հստակ տարանջատված են․ Սուրեն Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Վարչապետը մեկնել է Լոռու մարզ, մասնակցել  ճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ստուգմանը: Եվ շատ հստակ տարանջատված է եղել, թե երբ է ինքը որպես պաշտոնյա ի պաշտոնե իրականացրել իր գործառույթները, և  երբ՝ որպես մասնավոր անձ, իրականացրել քարոզչություն: Այն, որ մենք գիտենք, որ այդ մարդը վարչապետ է, չի նշանակում, որ ինքը բոլոր դեպքերում որևէ գործողություն կատարելիս գործում է ի պաշտոնե: Հանրաքվեի մասին օրենքը նշում է, որ ի պաշտոնե գործելիս քարոզչություն չի կարելի իրականացնել: Շատ հստակ տարանջատված էր, թե որն է ի պաշտոնե արված գործողությունը, որի ընթացքում գեթ մեկ արտահայտություն, որը կարող էր դիտարկվել որպես քարոզչություն, չի արվել: Եվ հստակ էր, թե երբ է  քարոզչություն իրականացրել, և նա որևէ պաշտոնական գործառույթ այդ պահին չէր իրականացնում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով «Ոչ»- ի  քարոզչական կողմից հնչող այն քննադատությանը, թե վարչապետը Լոռու մարզ այցի ընթացքում, երբ ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հետո քարոզչություն արել, խախտել է օրենքը:

Պատգամավորի բնորոշմամբ՝ այդ առումով հնչող հարցերը արհեստածին են։

Նմանատիպ Հոդվածներ

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նատա Հարությունյան

Վարչապետի շնորհավորականը միանգամայն ճիշտ որոշում էր

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին