7.4 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը
Քաղաքականություն

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: Որոշման համաձայն՝ խորհրդի  նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը:

Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին