7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54093 By Google Analytics
Գլխավոր » Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին
Այլ Լուրեր

Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամության կապերն ու համագործակցությունն էլ ավելի են ամրապնդվելու ի նպաստ մեր ժողովուրդների առաջընթացի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության:

Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մեզ բոլորիս պատուհասած համաճարակին Աստծո օգնությամբ դիմակայելու և դրա հասցրած վնասներից շուտափույթ ապաքինվելու համար»:
Վարչապետ Փաշինյանի՝ ԻԻՀ նախագահին հղված ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին գարնանամուտի գեղեցիկ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ:
Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մարդկությանը պատուհասած փորձության այս օրերին ցանկանում եմ հայ ժողովրդի զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և առողջություն մաղթել բոլորին: Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի Հայաստանը չկարողացավ Նովրուզի օրերին հյուրընկալել մեր բարեկամ իրանցիներին: Սակայն լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր դռները կրկին բաց կլինեն Իրանի բոլոր քաղաքացիների համար»:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացու և 5300 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ. վարչապետ

Աշխեն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում. վարչապետ

Սերինե

Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին