25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վարչապետ Փաշինյանի համոզմամբ` պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմում հաջողությունը կարող է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում`ընդգծելով, որ պատերազմում հաջողության գրավականը այդ նպատակի շուրջ ազգային ներուժի կենտրոնացումն է եւ անձնազոհ կերպով այդ նպատակին լծվելը։ 

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։ 

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Նատա Հարությունյան

Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Նատա Հարությունյան

Եթե իշխանությունը չի գալիս երկխոսության, ամենը տեղափոխվում է փողոց․ Շաքե Իսայան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին