3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Վենետիկը Հայաստանում անկողմնակալ փորձագիտական կառույցի համբավ չունի. Բրյուսելում ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովի «դեմքը»
Քաղաքականություն

Վենետիկը Հայաստանում անկողմնակալ փորձագիտական կառույցի համբավ չունի. Բրյուսելում ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովի «դեմքը»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բրյուսելում այս օրերին ընթացող Արևելյան գործընկներության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի նիստին Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը և Միքայել Հովհաննիսյանն անդրադարձել են Հայաստանի քաղաքական զարգացումներին։

365News.am-ի հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ իրենք կոմիտեին ներկայացրել են ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը և այն, թե Հայաստանն ինչու՞ է դեմ այս հարցում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հայցելուն։ «Վենետիկը Հայաստանում անկողմնակալ փորձագիտական կառույցի համբավ չունի և կարևորագույն հարցերում միշտ պաշտպանել է նախկին իշխանությունների մոտեցումները»,-Ղեկավար կոմիտեին տեղեկացրել է Լուսինե Հակոբյանը։

Նա նաև ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն «ըստ էության ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրավերով մասնակցել է 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությանը և խոսել այդ փոփոխությունների օգտին»։

Նմանատիպ Հոդվածներ

Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը

Diana Amirkhanyan

Վիեննայում կայացել է հայ դիվանագետների հավաք

Աշխեն

Վենետիկում մեկնարկել Է ամենամյա կառնավալը, քաղաքը բուռն կյանքի Է վերադառնում հեղեղումներից հետո

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին