Գլխավոր » Վենետիկի հանձնաժողովը լրջորեն կասկածի տակ է դնում իր հեղինակությունը Հայաստանում
Վերլուծական

Վենետիկի հանձնաժողովը լրջորեն կասկածի տակ է դնում իր հեղինակությունը Հայաստանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչու՞ է ժողովրավարության հաստատումը խթանելու նպատակով  կազմավորված  «ժողովրդավարություն՝ իրավունքի ուժով» Վենետիկի հանձնաժողովը  շարունակում սերտ համագործակցությունը ժողովրդավարական ճանապարհով մերժված նախկին կառումպացված իշխանության ներկայացուցիչների հետ:

Կառավարությունը՝  ի դեմս Արդարադատության նախարարության, պետք է եվրոպական կառույցների հետ աշխատանքներ տանի այն ուղղությամբ, որ այսուհետ Հայաստանում ձևավորված է ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այս համատեքստում, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և կոռուպցիայի, անպատժելիության, տնտեսական մենաշնորհների և այլ բազմաթիվ արատավոր երևույթների համար մերժված «Հանրապետական» կուսակցության հետ գաղտնի համագործակցությունը կարող է հանգեցնել այդ կառույցների նկատմամբ Հայաստանի ժողովրդի տոտալ անվստահությանը:

Սակայն անվստահության հիմքերը դրվել են դեռևս նախկին իշխանությունների կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում, երբ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների առկայության պարագայում եվրոպական կառույցները այն համարում էին մեկ քայլ առաջ:

Վենետիկի հանձնաժողովի անաչառությունը կասկածի տակ դնող հաջորդ հանգամանքը հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի ներկայությունն է, ով հայտնի է որպես կեղծված ընտրությունները վավերացնող Սահմանադրական դատարանի նախագահ։ Այստեղ հարց է առաջանում. ի՞նչով է զբաղված Գ. Հարությունյանն այս կառույցում, եթե հանձնաժողովը փորձում է խնդիրներ լուծել Հայաստանում ոչ հրապարակային, ընթացակարգային եղանակով։

Հույս ունենանք, որ Վենետիկի հանձնաժողովը զերծ կմնա հետագա այնպիսի քայլերից, որոնք կասկածի տակ կդնեն հոկտեմբեին ակնկալվող կարծիքի անաչառությունը և նրա գործողությունները չեն ընկալվի որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան լրատվամիջոցներից  մեկի ֆոտոխցիկը ֆիքսել էր երևանյան հյուրանոցներից  մեկի սրճարանում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի չորս անդամների հետ։ Հատկանշական է նաև այն, որ այդ ոչ հրապարակային հանդիպումը տեղի է ունենում այն օրերին, երբ ԱԺ նախագահն արտահերթ հայտարարությամբ  դիրքորոշում է հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ առաջին ատյանի դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջորդության հիման վրա վերջինիս կալանքից ազատման հարցը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին