21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, քննարկվում է ՍԴ-ի հարցը խորհրդարանում լուծելու բանաձևը. վարչապետ
Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, քննարկվում է ՍԴ-ի հարցը խորհրդարանում լուծելու բանաձևը. վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը ՍԴ-ի ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել վենետիկի հանձնաժողովին, ինչու ի տարբերություն նախկինի այժմ որոշեցիք գնալ այս քայլին: Քննարկում ենք արդյոք ՍԴ ճգնաժամը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակը, հնարավոր է հրաժարվեք հարցը հանրաքվեով լուծելու նախնական տարբերակից: Այսօր` մայիսի 16-ին, ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ նաև այս հարցն ուղղեցին լրագրողները:

«Մենք  հանրաքվեի շրջանում նույնպես  մտադրվել էինք քննարկումների արդյուքնում դիմել Վենիտիկի հանձնաժողովին: Ես մոտավորապես տասը օր առաջ հայտարարեցի, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու հանրության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չենք կարող անել, որովհետև հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան հանրային առողջության շահերը » ,-պատասխանեց վարչապետն ու շարունակեց. «Այսինքն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրքավե անելն անհնար է, բայց մյուս կողմից մենք չենք կարող նաև սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակը ավարտվի: Եթե նույնիսկ այդպես սպասենք, հենա մենք առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել` սահամանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենա` այդ համատեքստում կլուծենք, նախնական հաշվարկներով, արդեն մյուս տարի հունիսին կարող է դրվել հանքարվեի:

Վարչապետի խոսքով այդ պրոցեսն անիմաստ է դառնում, որովհետև իրենք մտածում էին այս տարի այս հանրաքվեն անեն, հետո 2023թ. խորհրդարանական ընտրությունների հետ կանեն մյուսը, բայց համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակցույցը չի ստացվում. «Հետևաբար մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ինձ համար ակնհայտ է, որ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անենք, բայց մյուս կողմից չենք էլ կարող սպասել» :

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին