28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91561.6 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության. «Ազատություն» Ռ/Կ
Իրավունք

Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության. «Ազատություն» Ռ/Կ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, «Ազատությանը» հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը:

Նրա փոխանցմամբ` Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ: Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

Նմանատիպ Հոդվածներ

Պետք չէր 3 ամիս սպասել` հասկանալու համար, որ սով չի լինելու․ քաղաքագետը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

Անի Գրիգորյան

Խմբակցության նիստին Ծառուկյանը հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի. «Հրապարակ»

Սերինե

Գագիկ Ծառուկյանի որդին վկայի կարգավիճակով հարցաքննվել է

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին