30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է ակնկալում
Այլ Լուրեր

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան պարետի հետ հանդիպում է ակնկալում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու դեպքերի վերաբերյալ։ Ասոցիացիան, մտահոգություն հայտնելով դեպքերի առնչությամբ, դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

«Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում  նրանց»,-նշված է հայտարարության մեջ։ 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին