20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107945.6 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է 130 կենդանի ուժի կորուստ և մոտ 200 վիրավոր
Այլ Լուրեր

Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է 130 կենդանի ուժի կորուստ և մոտ 200 վիրավոր

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, շարունակվել են համառ մարտերը:  Մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում: Հիմնական կիզակետերը եղել են հյուսիսային և հարավային ուղղությունները: Մոտ 23-24 ժամվա տարբերությամբ հակառակորդը կրել է որոշակի կորուստներ՝ 130 մահացած զինծառայող և մոտ 200 վիրավոր»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի կողմից վերջին 1 օրում խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1), 11 ԱԹՍ և 1 «Սմերչ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըդպրոցներըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացիԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըորի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուսԱդրբեջանի ԶՈՒին պատկանող ԱԹՍի հարվածիցՀայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավորՀակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1), 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Նմանատիպ Հոդվածներ

Հակառակորդի կորուստները

Նատա Հարությունյան

Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը

Նատա Հարությունյան

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին