Գլխավոր » Վիճակագրական կոմիտեն կազմակերպում է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը թեմայով շնորհանդես
Այլ Լուրեր

Վիճակագրական կոմիտեն կազմակերպում է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը թեմայով շնորհանդես

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ  վիճակագրական կոմիտեն (Արմստատ) Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ժամը 11.00-13.00-ը կազմակերպում է շնորհանդես «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2018թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով:

Ինչպես հայտնեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից, շնորհանդեսը տեղի կունենա Արմստատի դահլիճում հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Հանրապետության պողոտա, Կառավարական 3 շենք, 6-րդ հարկ, 628 սենյակ (դահլիճ):

Կից ներկայացվում  է միջոցառման օրակարգը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

2018թ.-ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները

ՕՐԱԿԱՐԳ

 
10:30-11:00Մասնակիցների գրանցում
11:00-11:05Ողջույնի խոսքՍտեփան Մնացականյան,  ՀՀ վիճակագրական կոմիտեի  (ՀՀ ՎԿ) նախագահ
11:05-11:10 Սիլվի Բոսութղո,  Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն
11:10-11:15 Տանյա Ռադոչայ, ՄԱԿ-ի մանկական հիմնա­դրա­մի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
11:15-11:30«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի հիմնական ցուցանիշների ներկայացումԴիանա Մարտիրոսովա ՀՀ ՎԿ նախագահի խորհրդական 
11:30-12:05«Աղքատության միջազգային մակարդակը Հայաստանում և համադրելի երկրներում»,«Բազմաչափ աղքատությունը  Հայաստանում» և «Մարդու հնարավորությունների համաթիվը Հայաստանի համար»Ալան Ֆուչս, ավագ տնտեսագետ և Դհիրաժ Շարմա, տնտեսագետ, Աղքատության և հավասարության գլոբալ պրակտիկա, Համաշխարհային բանկ 
12:05-12:15Մանկական աղքատությունԱստղիկ Մարտիրոսյան — ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Մշտադիտարկման և գնահատման ու Երեխայի իրավունքների մշտադիտարկման մասնագետ
12:15-12:25«Ժողովրդագրություն և միգրացիա»Կարինե Կույումջյան,  ՀՀ ՎԿ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
12:25-12:35«Հայաստանում բնակչությանը սոցիալական օգնությանկազմակերպումը և հասցեականության բարձրացումը»Աստղիկ Մինասյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Սոցիալական աջակցության վարչության պետ
12:35-13:00Հարց ու պատասխան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին