31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90099.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ աշխարհում ակնկալվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ․Արսեն Թորոսյան
Կարևոր

Վիճակը մնում է կայուն, բայց ծանր․ աշխարհում ակնկալվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ․Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացիների արդեն մի քանի օր է` չունենք, և ամենօրյա ցուցանիշը բացասական միտում ցույց չի տալիս։ Շատ փոքր թիվ ունենք, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն այդ հիվանդության համար հատուկ նախատեսված հիվանդանոցներ», — կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրանց թիվը առավոտյան ժամը ինի դրությամբ, ըստ նախարարի, 13 է, և օրվա ընթացքում տատանվում է այդ թվի շուրջ։ «Այս թվերը վկայում են այն մասին, որ բուժման կարիք ունեցող քաղաքացիներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում։ Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, լարված է մնում, և մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների աշխատանքը և ծավալումը։ Նոր ծավալում լինելու է առաջիկա շաբաթներին և ամիսներին, բայց եթե երկու բառով ասեմ՝ վիճակը մնում է կայուն, բայց ծանր»,-հավելեց նա:

Նախարարը նշեց, որ Սպիտակ քաղաքում կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվելու նպատակով նախատեսված հիվանդանոցային բաժինն ամբողջությամբ ծավալվել է, Մարտունու ԲԿ-ի ծավալումը գրեթե վերջնական է, բայց մի քանի տեխնիկական խնդիրների պատճառով մոտ օրերս վերջնականապես կկիրառվի։ «Վերակենդանացման բաժանմունքների մասով՝ ունենք երեք սպասվող՝ Գրիգոր Լուսավորիչ, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի ԲԿ, որտեղ այցելել եմ երեկ, և այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից ամբողջությամբ կծավալվի։ Նախորդ երկուսի ծավալումը շատ արագ չի լինի, որովհետև ակտիվ շինարարություն է այնտեղ գնում, բայց նախատեսվում է, որ դրանք պատրաստ կլինեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ամբողջ աշխարհում ակնկալվում է կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աճ»,- եզրափակեց Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ Հայաստանը դեռ գոյություն չունեցող պատվաստանյութերի ձեռքբերման համար բանակցող երկրների ցանկում է։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե

Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է․ վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին