12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 25.10.2020
Գլխավոր » Վիրավորների տարհանումը լայն թափով տեղի է ունեցել մինչև առավոտ, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցներն ազատ մնան․ Ա․ Թորոսյան
Այլ Լուրեր

Վիրավորների տարհանումը լայն թափով տեղի է ունեցել մինչև առավոտ, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցներն ազատ մնան․ Ա․ Թորոսյան

Առավոտվանից, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից հարձակում է սկսվել, առողջապահական համակարգի մասով ամբողջական մոբիլիզացիա սկսեցինք՝ միանգամից կապ հաստատելով Արցախի Առողջապահության նախարարության և Պաշտպանության նախարարության գործընկերների հետ։ Այսօր Արցախում  նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Արդեն կեսօրից մի փոքր ուշ սկսվեց վիրավորների տարհանումը, ըստ էտապների ձևավորվեցին վիրավորների տարհանման միջանկյալ կետեր, որպեսզի այդ ամեն ինչը համակարգված տեղի ունենա։ Փաստացի տարհանումը  լայն թափով տեղի է ունեցել մինչև առավոտ, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը, ինչպես նաև զինվորական հոսպիտալները միշտ ազատ մնա այստեղ»,- ասաց  Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքաով՝ մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ, ինչպես նաև մոտ 50 միավոր տեխնիկա՝ սանիտարական, բժշկական ու ֆեշերային բրիգադներ են։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին