12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Վճռաբեկ դատարանը շարունակում է «բոյկոտել» Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը
Այլ Լուրեր

Վճռաբեկ դատարանը շարունակում է «բոյկոտել» Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը ամիսներ շարունակ վարույթ չի ընդունում Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկը, որի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը օրերս ԱԺ-ի 82 կողմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, մինչ այժմ վարույթ չի ընդունել հունիսի 30-ին դատախազության ուղարկած բողոքը:

Այս մասին NewArmenia.am-ը այսօր տեղեկացավ ՀՀ դատախազությունից: Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից հունիսի 18-ին։

Գլխավոր դատախազությունն այս որոշումը Վճռաբեկում բողոքարկել է, բողոքը մուտքագրվել է հունիսի 30-ին, և արդեն 3 ամիս Վճռաբեկ դատարանը չի քննում բողոքը:  

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատից NewArmenia.am-ի հարցմանը, թե ի՞նչն է պատճառը, որ Վճռաբեկն այդքան երկար ժամանակ վարույթ չի ընդունել բողոքը, պատասխանել էին, որ բացի գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և մի շարք տուժողներ, ինչպես նաև՝ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: 

«8 հատորից բաղկացած գործի նյութերը հանձնվել են զեկուցող դատավոր Սերժիկ Ավետիսյանին հուլիսի 6-ին»: Վճռաբեկ դատարանից պատասխանել են, որ իրենք օրենքով 3 ամիս ժամանակ ունեն բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու համար: «Վճռաբեկ բողոքները գտնվում են քննության փուլում, որոնց ընթացքը կլուծվի օրենքով նախատեսված եռամսյա ժամկետում»,- հայտարարել էին Վճռաբեկից: 

Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ արդեն 4-րդ ամիսն է՝ Վճռաբեկի շնորհիվ վայելում է ազատությունը և դեռ կարող է շարունակել վայելել: Նաև դեռ հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարանը ի՞նչ որոշում կկայացնի, և նա կրկին կկանալավորվի՞, թե՞ ոչ: Բողոքները քննող դատավոր Սերժիկ Ավետիսյանը «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի քենակալն է: Ինչպես հայտնի է, հենց Սամվել Կարապետյանն է, ըստ իր  հայտարարության, վճարել Ռոբերտ Քոչարյանի 2 մլրդ դրամ գրավի մի մասը: 

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Սերժիկ Ավետիսյանի դեմ, սակայն վերջինս այն մերժել է՝ չհերքելով իր ազգակցական կապը Քոչարյանի գրավի գումարը վճարած անձի հետ: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը խախտում չի գտել ու չի տուգանել Ռոբերտ Քոչարյանին առանց սոցիալական հեռավորության ու դիմակի Սևանում հավաքի համար

Սերինե

Աբսուրդ է դռնփակ քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի հարցը, որի ծագման օրինականության հետ կապված խնդիրներ կան․ Ա․Սաքունց

Սերինե

Շուրջ մեկ ամիս դադարից հետո մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին