7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը եւ Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը: Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց եւ ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որեւէ մեկի հետ: Այդ դեպքում թերեւս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, եւ վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից եւ հարցուպատասխանից հետո: Ինչեւէ, դատավորի թեկնածուները եւս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին