8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Վճռաբեկ դատարանի նախագահը դեմ է դատարանի լուծարմանը. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Վճռաբեկ դատարանի նախագահը դեմ է դատարանի լուծարմանը. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը:

 «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա:

Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է բոլոր դատավորներից եւ ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես: Դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է : Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ»,- հավելեց նա:

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են. «Ժողովուրդ»

Սերինե

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Սերինե

Վճռաբեկ դատարանը բեկանել է Սմբատ Այվազյանի գործով դատական ակտերը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին