5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Վստահ եմ, մեր դաշնակից երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարևոր դերը․ Ռուբեն Ռուբինյան
Այլ Լուրեր

Վստահ եմ, մեր դաշնակից երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարևոր դերը․ Ռուբեն Ռուբինյան

«Պատերազմի 2-3-րդ օրերից սկսած` միջազգային խաղացողների և առհասարակ միջազգային մամուլի շրջանում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ՝ հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություն: Ըստ էության, աշխարհն ընդունեց այն փաստը, որը Թուրքիան ներգրավված է հակամարտության, պատերազմի մեջ, և որ ահաբեկիչներ են օգտագործվում հայության դեմ: Դիվանագիտական առումով սա, բնականաբար, դրական է մեզ համար: Սակայն հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարևորը ռազմական ճակատում և թիկունքում պինդ կանգնելն է, որովհետև մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մենք թիկունքում պինդ կանգնած ենք»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի հետ փակ հանդիպման և իրավիճակը քննարկելու մասին առաջարկին, նա ասաց, որ դեմ չէ նման հանդիպման, և կարծում է՝ հարցը կքննարկեն ԱԺ նախագահի հետ:

«Թուրքիայի վերջին շրջանի ցանկացած հայտարարության վերաբերյալ նոր ասելիք չկա, Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է ահաբեկչական պետության նման. ըստ էության՝ վերածվել է ահաբեկչական պետության: Ինչ վերաբերում է մյուս միջազգային գործընկերներին, ապա մենք բոլորից ակնկալում ենք շատ կոշտ հանդիմանում Թուրքիայի և Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, մնացած առումներով կտեսնենք: Կրկնում եմ՝ կան դրական միտումներ աշխարհում և մեր գործընկեր պետություններում՝ հայտարարությունների մակարդակով, սակայն ամեն ինչ կախված է մեր՝ որպես ժողովրդի, կամքից»,- ասաց Ռուբինյանը։

«Վստահ եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը՝ այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- խոսելով դաշնակից երկրների գործողությունների մասին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

Նատա Հարությունյան

Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ. Ռուբեն Ռուբինյան

Նատա Հարությունյան

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին