23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91961.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «Վստահ եմ, որ ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն չի ընտրվելու ԱԺ-ում». Լուսինե Հակոբյան
Գլխավոր Նորություններ

«Վստահ եմ, որ ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն չի ընտրվելու ԱԺ-ում». Լուսինե Հակոբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը NewArmenia.am-ի հետ հարացազրույցում, անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին, տեսակետ հայտնեց, որ հետհեղափոխական Հայաստանում դատական իշխանության բարեփոխման առաջադրանքը ձախողված է:

Նրա խոսքով՝ դատական իշխանությունում գործել են դատավորներ , որոնք անկախ չեն եղել, հատկապես քրեական գործերով դատավորները համագործակցել են նախկինների հետ և կատարել են նախկինների հրահանգները, բազում կոռուպցիոն սխամաներով փոխկապակցված են նախկինների հետ, սակայն, ցավոք սրտի, համակարգային մոտեցում չի ցուցաբերվում դատական համակարգն ու դատախազությունը «մաքրելու» ուղղությամբ: Ըստ Հակոբյանի՝ դատական համակարգում բարեփոխման ձախողման և նախկինների ազդեցության վերականգնման պատասխանատուն հեղափոխական իշխանությունն է: Հակոբյանը չի բացառում, որ այս ճանապարհով շարունակելու դեպքում, օրինակ, ՍԴ-ում ձևավորվի այն մեծամասնության պատկերը, որը կար մինչ վերջին սահմանադրական փոփոխությունները: «Որովհետև իրականում ի՞նչ տարբերություն Ալվինա Գյուլումյանի և Վահրամ Ավետիսյանի միջև»:

Միևնույն ժամանակ փաստաբանը վստահ է, որ ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն չի ընտրվելու ԱԺ-ում: «Զգացի, որ շատ վստահ չէր խոսում, ասաց ներկայումս հիմքեր չեմ տեսնում, բայց տեսնենք՝ հանրային կարծիքը ինչ փոփոխության կենթարկվի, ԱԺ պատգամավորները ինչ կարծիք կձևավորեն: Անկեղծ ասած՝ մտածում եմ, որ նա արդեն անցած էտապ է և կառավարության նոր թեկնածուի մասին քննարկումներ սկսեն: Վստահ եմ, որ նա չի ընտրվելու»:

Փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ մեր հարցազրույցը դիտեք տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«ՄԻԵԴ-ից իրենց պահանջը իրավական անգրագիտություն էր, այս կերպ փորձում են արդարացնել ձախողումը». Լուսինե Հակոբյան

Սերինե

«ՄԻԵԴ-ի այս կարծիքից հստակ է, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով առհասարակ անելիք չունի». Լուսինե Հակոբյան

Աշխեն

Ինչ քայլ էլ անեին իշխանությունները, իրենց չէին ծափահարելու, որովհետև հասկանում են, որ գործընթացը տեղի է ունենում ՍԴ-ն ազատագրելու նպատակով․ Լուսինե Հակոբյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին