27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Վրաստանի խորհրդարանը հաստատեց ընտրությունների վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանը հաստատեց ընտրությունների վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը բաղկացած կլինի համամասնական ընտրակարգով ընտրված 120 և մեծամասնական ընտրակարգով ընտրված 30 պատգամավորներից: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որի ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 120/30 համամասնությամբ: Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծն ընդունվել է 117 կողմ և 3 դեմ ձայնով։

Համաձայն նախագծի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են խառը համակարգով՝ (120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը ՝ մեծամասնական) 1% ընտրական շեմով: Բացի այդ, եթե որևէ կուսակցություն ստանա 40,45%-ից քիչ ձայներ, ապա չի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն:

Իսկ մանդատները  բաշխվելու են առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների և դաշինքների միջև:

2020-ի խորհրդարանական ընտրություններին Վրաստանի մասշտաբով կձևավորվեն 30 միամանդատ մեծամասնական ընտրատարածքներ։

Թբիլիսիում կձևավորվեն հետևյալ մեծամասնական ընտրատարածքները՝ Մթածմինդա և Կրծանիսի թաղամասեր, Վակիա թաղամաս, Սաբուրթալինսկի շրջան, Իսանսկի շրջան, Սամգորսկի շրջան, Դիդուբյան և Չուգուրեցկի շրջաններ, Գլդանսկի շրջան և Նադզալաձեի շրջան:

Իսկ շրջաններում ընտրատարածքների բաշխումը հետևյալն է՝ Կախեթի — 2 ընտրատարած,; Քվեմո Քարթլի — 3 ընտրատարածք, Շիդա Քարթլի — 2 ընտրատարածք, Մցխեթա Մթիանեթի – 1 ընտրատարածք, Սամցխե-Ջավախեթի — 2 ընտրատարածք, Գուրիա – 1 ընտրատարածք; Սամեգրելո — 3 ընտրատարածք, Ռաչա-Լեխխում-Սվանեթի — 1 ընտրատարածք, Իմերեթի — 4 ընտրատարածք:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Սերինե

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 968-ի

Սերինե

Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ արտակարգ ռեժիմ է. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին