21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107324.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Վրաստանի պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանի իշխանությունները խոստացել են Գարեջայի վանական համալիրի հարցը լուծել. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Վրաստանի պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանի իշխանությունները խոստացել են Գարեջայի վանական համալիրի հարցը լուծել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանի իշխանությունները խոստացել են Դավիդ Գարեջայի վանական համալիրի հարցը լուծել հօգուտ Վրաստանի: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Վրաստանի սահմանին գտնվող այս վանական համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են վրացի ուխտավորների անարգել մուտքը վանական համալիր, ինչը մշտական խնդիրներ է առաջացնում երկու երկրների միջև»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին