21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը
Այլ Լուրեր

Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Wizz Air» ավիաընկերությունը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վիլնյուսի և Քութաիսի միջև:

«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայից նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը:

Հաղորդվում է, որ Տուրնավան գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հայտնել է Թբրիլիսիի՝ սահմանը հուլիսի 1-ից միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրությունների մասին: Նա հավաստիացրել է, որ Վրաստանում կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված համաճարակային անվտանգության հետ:

Դրանից բացի, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Աշխեն

Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը

Աշխեն

Վրաստանի ազգային տոնի օրը Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են այդ երկրի դրոշի գույներով

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին