19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107670.4 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Վրաստանում հակառեկորդ Է սահմանվել COVID-19-ով վարակումների թվով
Աշխարհ

Վրաստանում հակառեկորդ Է սահմանվել COVID-19-ով վարակումների թվով

Վրաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս են հայտնաբերել 1192 մարդու մոտ, վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել Է 17 հազար 477-ի: Հոկտեմբերի 18-ին հաղորդել Է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Նախօրյակին հաղորդվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 958 նոր դեպքերի մասին:

Այսպիսով, վերջին օրվա ընթացքում տվյալները հերթական հակառեկորդն են դարձել Վրաստանի համար: Գերատեսչության տվյալներով՝ համավարակի զոհերի թիվը 136 Է: Անցած օրվա ընթացքում մահացել Է եւս ութ մարդ: Կարանտինային ռեժիմում Է 6 հազար 300 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ մնում Է 836 մարդ, մասնագտացված հյուրանոցներում բուժվում Է 1388 մարդ: Ապաքինվել Է 8 հազար 60 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին