16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Վրաստանում 9 օրական նորածնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել
Աշխարհ

Վրաստանում 9 օրական նորածնին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ՝ մարտի 24-ին, Մառնեուլիից կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի են տեղափոխել 9 օրական նորածնի, գրում է aliq.ge-ն։

Այդ մասին հայտնել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։

«Մառնեուլիից ծանր շնչառական անբավարարությամբ, կորոնավիրուսի ախտանիշներով 9 օրական երեխայի են տեղափոխել մեզ մոտ: Այս փուլում նորածնի վիճակը կայուն է: Փորձանմուշը ուղարկվել է Լուգարի ​​լաբորատորիա», — ասել է Ռատիանին:

Մարտի 25-ին, ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 73 դեպք: Կարանտինային ռեժիմում կա 4 055 հիվանդ, մինչդեռ 252-ը մնում են ստացիոնար բուժման մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի

Սերինե

Միացյալ Թագավարությունում 24 ժամում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 700-ը. BBC

Diana Amirkhanyan

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին