Գլխավոր » Վ. Կարապետյան. ԵԱՏՄ բարձրագույն խորհդի երևանյան նիստին աննախադեպ քանակի լիդերների մասնակցությունը Հայաստանի նոր իշխանության բացառիկ գնահատականն է միջազգային հանրության կողմից
Գլխավոր Նորություններ

Վ. Կարապետյան. ԵԱՏՄ բարձրագույն խորհդի երևանյան նիստին աննախադեպ քանակի լիդերների մասնակցությունը Հայաստանի նոր իշխանության բացառիկ գնահատականն է միջազգային հանրության կողմից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր մեկնարկում են ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքները, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև հրավիրված պետությունների ղեկավարներ: Նիստին մասնակից կողմերի և օրակարգի շուրջ Newarmenia.am-ը զրուցեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ինչպիսի՞ երկկողմի հանդիպումներ են նախատեսված

– Երեկ երեկոյան արդեն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ, որը անցավ աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

– Այս անգամ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին անդամ պետությունների ղեկավարներից բացի մասնակցում են նաև այլ երկրների ղեկավարներ, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կարծեք թե դա նոր պրակտիկա է այս կառույցի գործունեության մեջ Այո, դուք ճիշտ եք, բարձրագույն խորհրդի նիստին անդամ պետությունների ղեկավարներից բացի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես հրավիրյալներ կմասնակցեն Սինգապուրի վարչապետ Լի Սեն Լյուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իսկ Մոլդովայի վարչապետ Իգոր Դոդոնը կմասնակցի որպես կազմակերպության դիտորդ: Հատկանշական է այն, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵԱՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։ Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագորխակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժաամնակաշրջանում։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորությունները, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև:

– Բարձրագույն խորհրդի Նիստի օրակարգում ինչպիսի՞ հարցեր են ներառված:

Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության, 2020 թ.-ի բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ ընդհանորր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Ավելորդ է նշել, որ այս բոլոր հարցերը ուղիղ առնչություն ունեն մեզ հետ և Հայաստանը ամենաակտիվ կերպով ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ տասնվեց հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում։

– ԵԱՏՄ գագաթնաժողովները երբեք չեն ունեցել այսպիսի ներկայացուցչական մասնակցություն։ Ո՞րն է Ձեր բացատրությունը։

– Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությմաբ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին