29 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90752 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Տասնչորսերորդ միջոցառմամբ ուսման վարձի հատուցում է ստացել 2687 ուսանող և 758 կլինիկական օրդինատոր
Գիտակրթական

Տասնչորսերորդ միջոցառմամբ ուսման վարձի հատուցում է ստացել 2687 ուսանող և 758 կլինիկական օրդինատոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շրջանակում պետությունն ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 2687 ուսանողի և 758 կլինիկական օրդինատորի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ավարտական կուրսերում սովորող 1171 ուսանողի հատկացվել է ուսման վարձի 100% փոխհատուցում: Ոչ ավարտական կուրսերի 1516 ուսանողներ ստացել են ուսման վարձի 75% փոխհատուցում: Իսկ կլինիկական օրդինատուրայի 758 սովորողի տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 753 մլն 972 հազար դրամ գումարի չափով:

14-րդ միջոցառմամբ սահմանված ուսանողական վարկերի նոր պայմաններով սուբսիդավորման գործընթացի շրջանակում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր և տրամադրվել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ իրականացնելու միջոցառումից բխող վարկերի նոր պայմաններով սուբսիդավորում:

Ծրագրի իրականացման համար ընտրված բանկերը, բուհերից ճշտելով ուսանողների միջին որակական գնահատականի վերաբերյալ տեղեկատվությունը, հանձնառություն են ստանձնել պատշաճ կերպով սպասարկել ուսանողական վարկերը:

Նմանատիպ Հոդվածներ

Ուսանող չդարձած բողոքի ակցիա անողների թվում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ կան (լուսանկարներ)

Սերինե

Որ ուսանողներին կտրվի աջակցություն. պարզաբանում է վարչապետը

Սերինե

Ուսանողները պահանջում են բուհի կառավարման խորհրդում չնվազեցնել իրենց տեղերը. ՀԺ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին