18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց «Հայփոստ»-ի նորացված մոդելի բաժանմունք
Այլ Լուրեր

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց «Հայփոստ»-ի նորացված մոդելի բաժանմունք

«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:  Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Ինչպես տեղեկացրեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած «Հայփոստ»-ի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է:

Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է «Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:

«Նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ ներդնել սահմանային գյուղերի մեր բաժանմունքներում: Վստահ եմ, որ Տավուշի սահմանամերձ հատվածում Հայփոստի առավել ընդգծված ներկայությունն ու արդիականացումը  զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի՝ կունենա լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին երկրում իրականացվող արդիականացման գործընթացին հաղորդակից դարձնելն այսօր չափազանց կարևոր է: Երիտասարդները շատ դեպքերում լքում են իրենց համայքները համապատասխան որակյալ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Մենք մեր բաժանմունքով Բարեկամավան ենք բերում որակյալ փոստային ծռայաություն և լայնաշերտ կապ: Սրանք հնարավորություն կտան գյուղի երիտասարդներին ինտեգրված աշխատել, կրթվել, մրցունակ լինել աշխարհի իրենց տարեկիցների հետ և զարգացնել իրենց հմտություններն ապրելով հարազատ համայնքում: Հուսով եմ, որ մեր և այլ կառույցների գործուն քայլերի շնորհիվ սահմանային գյուղերում կավելանան երիտասարդները, նոր ձևավորվող ընտանիքները, իսկ դպրոցներում՝ նոր դասարանները: Բարեկամավանով սահմանային համայնքներում մեկնարկում ենք նոր մեծ ծրագիր, որի իրականացման գործընթացում լիահույս ենք ունենալ նաև ՀՀ կառավարության ծանրակշիռ աջակցությունը», — նշեց «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է «Հայփոստ»-ի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:

Նոր մոդելն ունի ժամանակակից տեսք, ապահովում է ռեսուրսների մեծ օպտիմալացում: Նոր կոնցեպտի բոլոր կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր:

Նոր շարքի բոլոր մոդելների առանձնահատկությունն այն է, որ նրանք միտված են ապագային, հագեցած են տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Բաժանմունքներն, անկախ չափսից, պետք է ապահովեն Հայփոստի առկա և ապագայում նախատեսվող գործառույթների ամբողջական սպեկտրը: Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանն իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ, այդ թվում՝  ժամանակակից կապի, ֆինանսական, պետական և էլեկտրոնային պետական ծառայություններ:

Նմանատիպ Հոդվածներ

«Հայփոստ»-ը զինվորներին ծանրոցներն անվճար կուղարկի

Անի Գրիգորյան

«90-ականներից ոչ մի աջակցություն չենք ստացել, հիմա՝ թիկունքում մարդ կա». Տավուշը վերակառուցվում է

Անի Գրիգորյան

Տավուշի բերդը՝ զբոսաշրջության զարգացման խթան․ մինչև ե՞րբ կշարունակվեն հնագիտական պեղումները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին