17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհներից մեկում թերություն է նկատվել, կտեղադրվի ևս մեկ շերտ
Այլ Լուրեր

Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհներից մեկում թերություն է նկատվել, կտեղադրվի ևս մեկ շերտ

Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհահատվածներից մեկում թերություններ են նկատվել, կապալառու ընկերությունը պարտավորվել է 3 կմ նոր ասֆլատային շերտ տեղադրել:

Այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգսիս Ալեքսանյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ ասֆալտապատումից կես տարի չանցած Մ4 միջպետական ճանապարհում որակի խնդիրներ են նկատվում, Բաղանիս-Նոյեմբերյան-Կողբ հատվածում ճանապարհին ճաքեր կան, քանդված է: Նա հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Պապիկյանն արձագանքեց՝ անձամբ է եղել նշված տեղում, իհարկե լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություններ, սակայն հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվանից ունեն սկբունք. «Եթե որևէ ճանապարհաշինական ընկերություն իր աշխատանքի արդյունքում ունենում է թերացումներ, և դա ակներև է դառնում կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում, կամ տեսանելի է, բնականաբար, ամբողջ ծավալով տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի տեղադրում: Նախորդ տարի երկու նման նախադեպ է եղել: Այս տարի  նույնպես բացառություն չէ, եթե կլինեն դեպքեր, կրկին շինարարը պետք է ամբողջը նորից մի շերտով ադֆալտապատի, ոչ թե շտկի միայն այդ հատվածը: Համաձայնությունն ունենք, խնդրահարույց տեղերն արդեն քանդվել են, շուրջ 3 կմ նոր ասֆլատային շերտ կտեղադրվի»,-ասաց նախարարը:

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում

Նատա Հարությունյան

22 ժամ է, որ Տավուշի մարզում հարաբերական հանգիստ է, գիշերը կրակոցներ չեն հնչել․ Թաթուլ Հակոբյան

Սերինե

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին