19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում
Այլ Լուրեր

Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում

ՀՀ Տավուշի մարզում ջրամատակարարման խնդիրների լուծմանը վերաբերող ծրագրերի շնորհիվ 2021 թվականին այնտեղ չի լինի որևէ գյուղ, որը ծավալային առումով ջրամատակարարման խնդիր կունենա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շատ ուրախ եմ ասելու, որ այս տարվա ամենամեծ քանակի ծրագրերը վերաբերում են ջրամատակարարմանը։ Անցյալ տարվանից սկսած մենք արձանագրել և հայտարարել ենք, որ մեր տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կապված է ջրամատակարարման համակարգի հետ, ոչ միայն այն պատճառով, որ մենք ունեցել ենք գյուղեր որոնք ըստ էության նորմալ ջրամատակարարում չեն ունեցել, ոչ միայն այն պատճառով, որ մեր գյուղերի ներքին ցնցերը գտնվում են շատ վատ վիճակում, քանի որ վաղուց են կառուցվել և քայքայվել են, այլև այն պատճառով, որ չափազանց իջել են ջրային ռեսուրսների ծավալները։ Այդ ծավալների իջեցումը մեզ հարկադրում է, որպեսզի մենք նոր աղբյուրներ գտնենք»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ վերջին շրջանում իրենք շատ դեպքերում գնում են հորատանցքերի ճանապարհով։

Մարզպետի խոսքով՝ ամենամեծ ծավալներն իրականացվում են Բերդի տարածքում, ինչը պայմանավորված է հիմնականում կլիմայական փոփոխություններով, ինչպես նաև այս պահին աշխատանքներ են տարվում Պառավաքար գյուղում։ 

Չոբանյանը տեղեկացրեց, որ շուտով կսկսվի Պառավաքարի ջրամատակարարման ծրագրի 2-րդ փուլը, որը կընդգրկի գյուղի 30 տոկոսը. այն դուրս էր մնացել 1-ին ծրագրից։

«Մարզում իրականացվող ծրագրերի մի մասն ընթացքի մեջ է և իրականացվում է կառավարության միջոցներով, հաջորդ մասն էլ կարվի Հայաստան Համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Այսօր համայնքային ուժերով աշխատանքներ են իրականացվում նաև Մովսես և Չինչին գյուղերում։ Չինչինի ջրամատակարարման հարցն առաջիկա  ամսում կլուծվի, փոխվում է պոմպակայանը, նոր ջրագիծ  է կառուցվում։ Զուգահեռաբար աշխատանքներն ընթացքի մեջ են Տավուշ, Այգեպար և Չորաթան գյուղերի ջրամատակարարումների հետ կապված։ Այս տարի, եթե դրանք չավարտվեն, ապա անպայման սկսված կլինեն»,- ասաց Չոբանյանը։ 

Նա ընդգծեց, որ սկսվել է պայմանագրային գործընթաց` Բաղանիսի, Վազաշենի, Դիտավանի խմելու ջրի համակարգերի հետ կապված։ Նույն իրավիճակում են Դովեղը, Ջուջեվանը, ինչպես նաև Բերդավանը։ 

Մարզպետը շեշտեց, որ իրենց համար սկզբունք է, որպեսզի 1 շնչին հասնող ծավալով լինի առնվազն 200 լ ջուր, ինչը Չոբանյանի խոսքով՝ հնարավոր է չբավարարի միայն ամառվա ամիսներին, քանի որ այդ ջուրը բնակիչներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով։

Նմանատիպ Հոդվածներ

22 ժամ է, որ Տավուշի մարզում հարաբերական հանգիստ է, գիշերը կրակոցներ չեն հնչել․ Թաթուլ Հակոբյան

Սերինե

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

Սերինե

Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհներից մեկում թերություն է նկատվել, կտեղադրվի ևս մեկ շերտ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին