15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան
Այլ Լուրեր

Տավուշի մարզում վերանորոգվում է 20-ից ավելի բնակարան

ՀՀ Տավուշի մարզում այս պահի դրությամբ ավարտվել է 51 տանիքի վերանորոգում, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կավատվի ևս 6-ը:

Այս մասին ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Մենք ներկայումս վերանորոգում ենք 20-ից ավելի բնակարան և այդ աշխատանքները նույնպես 1-2 շաբաթում կավարտվեն: Զուգահեռաբար կատարվում է շուրջ 500 ք/մ լուսամուտների և դռների փոխարինում նորով: Այդ աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշեց Մարզպետը:  

Փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին: Լինելու է շուրջ 150 գծամետր ցանկապատ ու դարպաս:

Չոբանյանը շեշտեց, որ անհատների և բարեգործական հիմնադրամների շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բարեկարգման համար հավաքագրվել է շուրջ 400 մլն դրամ:

Նմանատիպ Հոդվածներ

Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ

Անի Գրիգորյան

Ռայնիսի շենքի փլուզված բնակարանների սեփականատերերին կառավարությունը կտրամադրի բնակարանի գնման վկայագրեր

Սերինե

163 բնակարան կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին