19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին
Այլ Լուրեր

Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացմանինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Ավելի վաղ նույն նպատակի համար գործադիրը ևս 25 մլն դրամ էր հատկացրել:

Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին