14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Իրավունք

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բեռնատարում վառելափայտով քողարկված են  եղել հաճարենու ութ թաց գերաններ: Վարորդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել Նորաշենի անտառպետության 3-րդ պահաբաժնից և փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ Հոդվածներ

Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել «Դիլիջանի ազգային պարկ»-ում 257 ծառի ապօրինի հատման առթիվ

Diana Amirkhanyan

Լոռու մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք

Diana Amirkhanyan

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին