23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Տավուշյան իրադարձություններով Ադրբեջանը լուծեց միայն մեկ հարց՝ ստացավ աջակցություն Թուրքիայից և Ուկրաինայից․ Վլադիմիր Եվսեև
Գլխավոր Նորություններ

Տավուշյան իրադարձություններով Ադրբեջանը լուծեց միայն մեկ հարց՝ ստացավ աջակցություն Թուրքիայից և Ուկրաինայից․ Վլադիմիր Եվսեև

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մի դիրք է, որն առանցքային նշանակություն ունի ռազմական տեսանկյունից։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

Վերջինս նշեց, սակայն, որ դիրքային մարտերն ունեին քաղաքական պատճառներ ևս՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը կորոնավիրուսի շուրջ ստեղծված ճգնաժամից դեպի արտաքին խնդիրներ։

«Բայց Ադրբեջանին հաջողվեց միայն մեկ բանի հասնել՝ աջակցություն ստանալ Թուրքիայից ու Ուկրաինայից, նրանք լուծեցին միայն մեկ հարց, որ Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանի դերում, ու հիմա Նախիջևանում այս երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում»,- շեշտեց Վլադիմիր Եվսեևը։

Տիգրանուհի Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին