14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » «Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար». Պարետատունը նիստ է անցկացրել (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

«Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար». Պարետատունը նիստ է անցկացրել (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:

Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Յոթ օրվա ընթացքում կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները՝ խանութները և դեղատները. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 24. März 2020

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻՆ-ը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է վարակազերծման գործողություններ

Diana Amirkhanyan

Փոխոստիկանապետն անդրադարձավ արտակարգ դրության օրերին ոստիկանության աշխատանքների կազմակերպմանը

Diana Amirkhanyan

Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին