29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99968 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես. պատգամավոր. «ՀԺ»
թերթերի տեսություն

Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես. պատգամավոր. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Մանդատը վայր դնելու մասին ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարության մասին խոսելոցվ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, որ աշխատանքային տարաձայնությունները հանգեցրել են մանդատից հրաժարվելու դիմումի:

«Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես: Անհնարին է, ո՞նց կարող ես տարաձայնություն չունենալ, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ նույն գործը անելիս ունենում են տարաձայնություն: Ես շատ եմ ցավում, որ այսպես է լուծումը գտնվել: Օրինակ մենք հիմա տարաձայնություն ունենք «Կինոյի մասին» օրենքի վերաբերյալ, ես այդ հանգամանքով ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք: Ես շատ ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք եւ այս տարաձայնությունների, փաստարկների դաշտում մենք կգտնենք լավագույն լուծումը: Ինձ համար սա ուրախալի բան է, ոգեւորող է: Իսկ մանդատը դնելը լրիվ ուրիշ բան է»:

Հարցին, թե այդ դեպքում ինչը կարող է պատգամավորին հասցնել մանդատից հրաժարվելուն՝ դերասան-պատգամավորը նկատեց.  

«Գիտեք, դա այնքան լուրջ քայլ է, որ ինքը պետք է պարզաբանի: Խոսակցությունների մեջ կարող է ինքը ասել՝ էսպես պետք է լինի, կարող եմ ես ասել, ոչ, այսպես պետք է լինի, սա ուրիշ խոսակցություն է, իսկ մանդատը դնելը արդեն ուրիշ խոսակցություն է: Ողջամիտ չէ, որ բոլորը ամեն ինչում համաձայն լինեն: Իհարկե խոսում ենք, քննարկում ենք, փաստարկում ենք, համաձայնում ենք, չենք համաձայնում այդպես էլ, բայց մանդատը դնելը շատ ծանր քայլ է: Ցավում եմ այդքան բանիմաց, գրագետ պատգամավոր կորցնելու կապակցությամբ»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին